Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը փետրվարի 12-ին ներկայացրել է թանաքի նոր տարատեսակը, որն օգտագործվելու է նախագահական ընտրությունների ժամանակ: Այսկերպ, նրա խոսքով, լուծվելու է անհետացող թանաքի խնդիրը, որ ծագել էր 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Նոր թանաքը, որ բերվել է Մեծ Բրիտանիայից, պետք է կանխեն կեղծիքների փորձերը եւ նպաստեն իշխանությունների եւ ընտրողների միջեւ վստահության ամրապնդմանը:
ICES առաքելության անդամ Բարուհ Բեն Ներիան նկատել է. «Մենք տպավորված էինք Հայաստանի ԿԸՀ-ի վճռականությամբ` ընտրություններն անցկացնել խախտումների հնարավորինս քիչ քանակությամբ: Նոր թանաքի կիրառումը քայլ է ճիշտ ուղղությամբ: Հուսով ենք, որ Հայաստանն ապագայում կհրաժարվի ընտրություններին թանաքի կիրառումից, ինչպես լինում է զարգացած երկրների մեծ մասում: Կան այլ, առավել առաջադեմ մեթոդներ, որոնք հարկ է ուսումնասիրել եւ ընդունել»: Նրա խոսքով, երկրևը, որ եվրոպական զարգացման ուղի է ընտրել, պետք է ամենաառաջադեմ մեթոդներն ընդունի, նշել է նա:





























