Հայաստանում զինծառայողների, ոստիկանների եւ հատուկ ծառայությունների աշխատակիցների համար սպառողական վարկեր կներդրվեն: Այս մասին հայտնել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը` Նոր Նորքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

Նոր համակարգը նախատեսվում է ներդնել մարտից` տարեկան 9-10 տոկոս տոկոսադրույքով եւ 7 տարի մարման ժամկետով: Ավելի վաղ, Հայաստանում արդեն ներդրվել են ուսանողական վարկեր, որոնք նախատեսված են կրթության համար վճարելու համար:

Հարցին, թե ինչո՞ւ են երկրում վարկերի տոկոսադրույքները բարձր, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ ինքն այդ տոկոսները բարձր չի համարում: Այդ համատեքստում, նա նշել է, որ հարեւան երկրներում նույն տոկոսադրույքներն են գործում:

Միաժամանակ, Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ վերջին մի քանի տարում տոկոսադրույքները նվազել են շուրջ 3,5-4 տոկոսով: