Այսօր՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում  է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 20:30-ի սահմաններում Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին միմյանց են բախվել Երեւանում գործող «Տաքսի-մաքսի» անվանումով տաքսի ծառայության «ՎԱԶ-2110» մակնիշի Տ 7221 համարանիշի եւ «ՎԱԶ- 2105» մակնիշի 36 ԼԼ 533 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել «ՎԱԶ 2110»-ի վարորդ, Երեւան քաղաքի բնակիչ 31-ամյա Վրեժ Ասկիջյանը: Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները` հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ:

Լուսանկարներն՝ Էդվարդ Արզումանյանի