Տավուշի մարզի մի քանի գյուղերում երեկ` փետրվարի 12-ին, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման արդյունքում պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Վիրավոր զինծառայողը 22-ամյա Գեւորգ Խաչիկի Մելիքբեկյանն է: Մամուլի քարտուղարի խոսքով` նրա վիճակը նորմալ է, ոտքն է վնասվել:

Գյուղացիների շրջանում տուժողներ չեն եղել: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մարդկային զոհ չկա, ընդամենը գյուղացիներից մեկի մեքենան է վնասվել եւ գազատարը: «Կրակոցներից մեկի բնակարան մտնող գազատարն է վնասվել, հրդեհ է բռնկվել, կես ժամ գազն անջատել են այդ թաղամասում, մինչեւ վթարը վերականգնվել է»,- ասաց նա:

Գյուղապետը նշեց, որ Չինարիի բնակիչները շարունակում են իրենց նորմալ կյանքը, կրակոցներն էլ ասես սովորական են դարձել: «Մենք սովոր ենք արդեն, բնականոն կյանքով աշխատում ենք, դպրոցներում դասերը շարունակվում են: Ժողովուրդն արդեն գիտի, որ պիտի ապահով տեղերում մնա, մեջքով դեպի հենակետը»,-նշեց գյուղապետը:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, ժամը  21.00-ից 22.15-ը Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Չինարի գյուղերի ուղղությամբ: