Փետրվարի 12-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Գավառ ճանապարհի 10-րդ կմ-ին բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Օպել-Վեկտրա»-ի ուղեւորը` 21-ամյա Հրայր Դավթյանը, տեղում մահացել է, իսկ վարորդները եւ «Օպել-Վեկտրա»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























