Փետրվարի 12-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Գյումրիի Պարույր Սեւակի փողոցի 7 շենքի բնակարաններից մեկից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 30-ամյա Աննա Ս.-ն եւ 30-ամյա Հռիփսիմե  Պ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզել է, որ նրանք թունավորվել են տան գազատաքացուցիչի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:

Ոստիկանության Գյումրիի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: