Փետրվարի 12-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 13 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:


























