Փետրվարի 12-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Երեւան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Արցախի փողոցի բնակարաններից մեկից բերման է ենթարկվել 20-մյա Գեւորգ Խ.-ն, որը փետրվարի 8-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Գեւորգ Խ.-ն կալանավորված է:


























