Փետրվարի 12-ին, ժամը 10.40-ին, Երեւան-Իջեւան ճանապարհի 109-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» եւ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վթարի հետեւանքով «Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: