Փետրվարի 12-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել 30-ամյա Ռուբեն Գ.-ն, ով փետրվարի 1-ից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր  խարդախության մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Ռուբեն Գ.-ն կալանավորված է: