Փետրվարի 12-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 38-ամյա Արթուր Հ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա ժամը 13.20-ի սահմաններում Շահումյանի հրապարակում   ձեռքով հարվածել է 20-ամյա Լուսինե Հ.-ի գլխին եւ փորձել հափշտակել  պայուսակը, սակայն քաղաքացիների միջամտությունից հետո` դիմել է փախուստի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: