Փետրվարի 12-ին, ժամը 21.00-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր  վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում  հայտնաբերել եւ  բերման են ենթարկել 34-ամյա Արմեն Հ.-ին, ով 2003 թ. ապրիլի 30-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական  օրենսգրքի 160 հոդվածի 3-րդ մասի «Բ» կետի մեղադրանքով՝ յուրացում կամ վատնում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Արմեն Հ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: