Հնագետները մեքսիկական Տեոտիուականի Արեւի բուրգում, հայտնաբերել են Ուեուեթեոթլ աստծո քանդակը: Ացտեկների դիցաբանությունում նա կրակի եւ ընտանեկան օջախի աստվածն է, այն նաեւ հնդկացիների հնագույն աստվածությունն է:
Քանդակը հայտնաբերվել է 66մ բարձրությունում՝ բուրգի ներսում: Այն Ուեուեթեոթլի նախկինում հայտնաբերված քանդակներից ամենամեծն է:
Գիտնականներն առայժմ չեն կարող հստակ պատասխանել, թե քանդակն ինչպես է հայտնվել այնտեղ: Վարկածներից մեկով՝ նախկինում Արեւի բուրգի վերեւում տաճար է եղել, որտեղ էլ տեղադրված էր քանդակը: Մ. թ. V դարավերջին եւ VI դարասկզբին տաճարը ավերվել է հենց տեոտիուականցիների ձեռքով: Դրանից հետո քանդակը կարող էր ընկնել եւ մնալ բուրգի դատարկ, քողարկված տարածքներում, գրում է dni.ru-ն:
Հիշեցնենք, 2012-ի հունվարին մեքսիկացի հնագետները եւս մեկ արժեքավոր բացահայտում էին կատարել՝ 600-800 թվականներով թվագրված տասը գերեզման էին գտել մայաների հնագույն քաղաքակրթության բնակության վայրում:




























