Հայաստանի քաղաքացի  է մահացել Մոսկվայի ՆԳՆ Գլխավոր վարչության օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված հատուկ մեկուսարանում, հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:

«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով մամուլի ծառայության հաղորդագրությունը, հայտնում է,  որ փետրվարի 12-ին, ժ. 5.40-ին, լուր էր ստացվել օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված հատուկ կենտրոնում Հայաստանի 38-ամյա քաղաքացու մահվան մասին, որը հաստատություն տեղափոխվել էր 2013թ. փետրվարի 8-ին՝ Մոսկվայի Գագարինի դատարանի 2013թ. փետրվարի 6-ի որոշմամբ՝ Ռուսաստանից արտաքսելու նպատակով: 

Տվյալ փաստով ստուգում է անցկացվում: Մահվան նախնական պատճառ է նշվում սրտանոթային սուր անբավարարությունը: