Սերբիայում ավարտած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը հանգրվանել է 5-րդ հորիզոնականում՝ նվաճելով 1 ոսկե եւ 3 բրոնզե մեդալ:
«Armsport.am» կայքի փոխանցմամբ, Հայաստանի կազմում վերջին մեդալը նվաճեց 63 կգ քաշային Էմին Գեւորգյանը, ով իր քաշային կարգում արժանացավ բրոնզե մեդալի: 10 քաշային կարգերից միայն 46 կգ եւ 100 կգ –ում Հայաստանը չուներ ներկայացուցիչ:
Թիմային պայքարում առաջինը Ռուսաստանի հավաքականն էր, որը նվաճեց միանգամից 8 ոսկե մեդալ: Ռուսներին հաջորդում են Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պատանեկան հավաքականները:
Այժմ ասպարեզ են դուրս գալու հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները:



















