Հռոմի Պապի հրաժարականի մասին մարգարեությունը գտել են 2013թ. Karicartoon գերմանական օրացույցում, որ հրապարակել էր Espresso հրատարակչատունը:
Ինչպես գրում է Bild թերթը, փետրվարի 10-ի թերթիկի վրա պատկերված է Հռոմի պապը, ով հեռուստացույցի առջեւ ջնջում է վիճակախաղի տոմսը: Հասկանալով, որ հաղթել է, նա գոչում է. «Աստված իմ, վաղը եւեթ հրաժարական կտամ»: Հիշեցնենք, որ հենց փետրվարի 11-ին էր պապը հրաժարական տվել:
Նկարչուհի Կատարինա Գրեւեն նկարն արել էր դեռ 2011թ., եւ այն գտնվում էր խմբագրությունում, եւ միայն 2013թ. օրացույցը կազմելիս այն դրվել է ցանկում: Հրատարակիչ Յուրգեն Հոլթֆրեդերը պատահականորեն է դա ընտրել փետրվարի 10-ի համար: Նրա խոսքով, կատարվածը շոկ է իր համար:




























