Փետրվարի 14-ին` Տյառնըդառաջի տոնին, բոլոր ցանկացողները բացառիկ հնարավորություն ունեն Ս. Հաղորդություն ստանալու: Քանի որ Մեծ պահքի ընթացքում փակվում են եկեղեցիների խորանների վարագույրները, ապա Ս. Հաղորդություն չի տրվում:

Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից հայտնում են, որ Տյառնըդառաջի տոնի առթիվ փետրվարի 14-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագը կմատուցվի, որի ընթացքում Ս. Հաղորդություն կտրվի: