Այսօրվա դրությամբ մենք ունենք երեք հիմնական թեկնածու. ես սիրում եմ նրանց եւ իմ եղբայրն եմ համարում: Այդ մասին, այսօր` փետրվարի 13-ին, հայտարարել է նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը` Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ընտրողների հետ հանդիպմանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Ես կյանքը չեմ բաժանում իշխանության եւ ընդդիմության: Կյանքում կարեւոր են գործերը: Եթե ինձ համար տարբերություն լիներ, ես չէի համագործակցի ոչ Րաֆֆի Հովհաննիսյանի, ոչ Հրանտ Բագրատյանի հետ, քանի որ նրանք ժամանակին իշխանության ներկայացուցիչ են եղել եւ իմ դեմ հանդես եկել»,- ասելէ Հայրիկյանը:
Նրա խոսքով, ինքը մտադիր է Հայաստանը վերածել ժողովրդին պատկանող երկրի: «Մենք ձեզ ինքնորոշվելու հնարավորություն կտանք: Մենք ձեզ չենք խանգարի: Քաղաքական գործիչն ինքն ապրում է ժողովրդի հաշվին, հետեւաբար չի կարող ոչինչ խոստանալ»,- ամփոփել է Հայրիկյանը:
Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























