Մի շարք կասարակական կազմակերպություններ եւս հայտարարել են առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարելու մասին:

Այդ թվում են, «Արծվաշեն» հայրենակցական, բարեգործական հասարակական կազմակերպությունը, «Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, Շիրակի մարզի Ազատամարտի վետերանների միությունը:

«Մենք համոզված ենք, որ Սերժ Սարգսյանը հետեւողականորեն շարունակելու է երկրում ընթացող բարեփոխումները եւ համոզված ենք, որ կայունությունն այդ բարեփոխումների իրականացման լավագույն գրավականն է:  Մենք աջակցել  ու աջակցելու ենք Սերժ Սարգսյանին իր հայրենանպաստ գործունեության համար»,-ասված է Շիրակի մարզի Ազատամարտի վետերանների միության տարածած հաղորդագրության մեջ: