Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` փետրվարի 13-ին, ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ծնունդով վաղուհասցի մի խումբ բարերարների:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարներին հայրենիքին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ հավելելով, որ նրանց կողմից կատարվող աշխատանքը նպաստում է Վաղուհաս գյուղի եւ Մարտակերտի շրջանի սոցիալ-տնտեսական, մշակութային եւ հոգեւոր ոլորտների զարգացմանը:
Քննարկվել են նաեւ մի շարք նոր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, Վաղուհասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:




























