Այս գիշեր Հայաստանի արեւմտյան շրջաններում, իսկ վաղը ցերեկը Հայաստանի մեծ մասում սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 18-23 մ/վ:
Ըստ «Հայպետհիդրոմետի»` Երեւանում այս գիշեր եւ վաղը ցերեկը տեղումներ չեն սպասվում: Գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, ցերեկը` +6+8 ջերմաստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` -5-10, ցերեկը` 0+5,
Կոտայքում` գիշերը` -5-10, ցերեկը` 0+5,
Գեղարքունիքում` գիշերը` -5-10, ցերեկը` 0+5,
Լոռիում` գիշերը` -1-6, ցերեկը` +9+14,
Տավուշում` գիշերը` -2+3, ցերեկը` +11+16,
Արագածոտնի լեռներում` գիշերը` -5-10, ցերեկը` 0+5,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` -1-4, ցերեկը` +3+6,
Արարատում` գիշերը` 0-3, ցերեկը` +4+8,
Արմավիրում` գիշերը` 0-3, ցերեկը` +4+8,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` -5-10, ցերեկը` 0+5,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` 0-3, ցերեկը` +4+8,
Սյունիքի հովիտներում` գիշերը` -1+2, ցերեկը` +10+15,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` 0-5, ցերեկը` +8+13,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` 0-3, ցերեկը` +7+12:




























