Մծխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի երկու հատվածներում, վատ եղանակային պայմանների հետ կապված սահմանափակումներ են մտցվել ավտոտրանսպորտի համար: Այս մասին, այսօր` փետրվարի 13-ին, հայտնել են Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից:

Դեպարտամենտի տեղեկատվությամբ` Արագվիսփիրի-Լարս հատվածում ձյան եւ մերկասառույցի պատճառով արգելվել է քարշակով մեքենաների, ինչպես նաեւ խոշոր ավտոբուսների (30 տեղի ավելի ունեցող) երթեւեկությունը:

Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է ավտոտրանսպորտի կայանումը: Երթեւեկությունն այս հատվածում իրականացվում է սողանքներից պաշտպանող թունելներով: