Բրիտանական Confused.com ընկերությունն առաջարկել է իր հաճախորդուհիներին ապահովագրվել անհաջող առաջին ժամադրություններից: «Աղջիկնե’ր, դուք մեքենաների ապահովագրության համար 400 ֆունտ սթերլինգ ավելի եք ծախսում, քան ամուսնացած կանայք: Խոշոր գումարները քամուն մի տվեք` համաձայնելով անհաջող ժամադրությունների»,-ասված է ապահովագրական ընկերության հաղորդագրության մեջ:
Confused.com-ում առաջարկում են հետեւյալը. թեեւ կանայք չեն վճարում իրենց համար ժամադրությունների ժամանակ, բայց նրանք ստիպված են գումարներ ծախսել շպարվելու, օծանելիքի եւ հագուստի համար: Ընդ որում, գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ 76 տոկոսը հիասթափված են մնում իրենց երկրպագուի հետ առաջին ժամադրությունից, հաղորդում է Vesti.ru-ն:
Ընկերությունն առաջարկում է բոլոր ցանկացողներին ուղարկել անհաջող ժամադրությունների իրենց պատմությունները, նշելով, թե որտեղ են դրանք անցել: Ընկերությունն այդ տեղեկությունների հիման վրա կազմել է այն ժամադրավայրերի ցանկը, որտեղ ամենից շատ են անհաջող հանդիպումներ եղել: Այց դանկում են հայտնվել կենդանիների շուկան, դագաղների ֆաբրիկան, սուպերմարկետը, դպրոցական համերգը եւ վիրահատարանը:




























