Փետրվարի 12-ին Էր-Ռիադում մահացել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի նահանգապետ, արքայազն Սաթեմ բեն Աբդել Ազիզ Ալ-Սաուդը: Նա իր օրգանները կտակել է հիվանդ մարդկանց, որոնք ունեն դրանց կարիքը, հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:

Համապատասխան կտակը սաուդյան արքայազնը կազմել է իր մահից մի քանի տարի առաջ` Ար-Ռիադում միջազգային ֆորումը անցկացման ժամանակ, որը նվիրված է եղել փոխպատվաստման խնդիրներին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Արքայազն Սաթամը, ով Սաուդյան Արաբիայի հիմնադիր, թագավոր Աբդել Ազիզ Ալ-Սաուդի որդին է եւ իշխող միապետ Աբդալլահի խորթ եղբայրը, մահացել է 73 տարեկան հասակում:

Սա թագավորության հիմնադրի որդիների թվով երրորդ մահն է վերջին երկու տարում: 2011-2012 թվականներին Սաուդյան Արաբիայում հրաժեշտ են տվել երկու ժառանգորդ արքայազնների` Սուլթան բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդին եւ Նաիֆ բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդին: