Մոսկվայում կրթության եւ գիտության նախարարության շենքի մոտ կազմակերպել են կրթության «թաղումը», որի մասնակիցներից երկուսին ձերբակալել են, հաղորդում է Gazeta.ru-ի թղթակիցը:

«Մարդիկ ծաղիկներով մոտենում են շենքին եւ դնում դրանք շենքի պատի մոտ: Երկու մարդ ձերբակալվել է, թեեւ նրանք ընդամենը ծաղիկ են դրել»,-ասել է թղթակիցը:

Բոլոր հավաքվածներին գրություններ են բաժանել, որտեղ գրված է եղել. «Ռուսական կրթության թաղումը. Կրթության բարեփոխումը խաչ է մեր երեխաների ապագայի վրա»: