Անգլիական Բիրմիգհեմ քաղաքի հիվանդանոց արդեն երրորդ մարդն է տեղափոխվել «ատիպիկ թոքաբորբ» մահացու հիվանդություն ախտորոշմամբ: Հիվանդությունը հայտնվեց 2012թ. սեպտեմբերին` տասնամյա անդորրից հետո: Դրանից հետո հիվանդացության 10 դեպք է արձանագրվել: 11-րդ դեպքը թույլ է տվել բժիշկներին հաստատել, որ վարակը կարող է մարդուց փոխանցվել մարդուն:

Բրիտանացին, ում մոտ կորոնավիրուս կամ NcoV է հայտնաբերվել, Անգլիայի տարածքից երկար ժամանակ չի բացակայել, ինչը թույլ է տալիս կարծել, որ նա հիվանդությունը արտերկրից չի բերվել: Բրիտանացիներից մեկի մոտ սիմպտոմները հայտնվել են հունվարի 26-ին, Քաթարից վերադառնալուց հետո, մյուսը` շրջագայել էր Պակիստանով եւ Սաուդյան Արաբիայով: Վերջինիս հետ էլ շփվել էր երրորդ հիվանդդը:

Բժիշկները նախկինում էլ կասկածներ են ունեցել, որ ատիպիկ թոքաբորբը տարածվում է օդակաթիլային եղանակով, բայց նրանք պնդում են, թե հիվանդությունը լուրջ վտանգ չի ներկայացնում տարածման առումով: