Այսօր` փետրվարի 13-ին, կայացել է Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը:
ՀԱԿ կենտրոնական գրասենյակից տեղեկացնում են, որ նիստում քննարկվել է Հայ ազգային կոնգրես կուսակցության ստեղծման կոնտեքստում Հայ ազգային կոնգրես դաշինքի գործունեության հետ կապված հարցեր:
Որոշվել է վերսկսել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստերի անցկացումը եւ դաշինքի ապագա ձեւաչափի քննարկումը կուսակցության ձեւավորման ավարտից հետո:




























