Բրիտանական զվարճալի շոուների սիրահար 16-ամյա շիկահեր աղջիկը IQ թեստի այնպիսի արդյունք է ցույց տվել, որը գերազանցում է շատ հայտնի գիտնականների ներառյալ Սթիվեն Հոքինգի IQ-ին:
Լորեն Մարբեն զարմացրել է իր ուսուցիչներին, ով IQ թեստի այնպիսի արդյունք է ցույց տվել, որ կարող է ընդգրկվել «Մենսի» կազմակերպության ցանկում:
Շիկահերների մասին կարծրատիպը ջարդող աղջիկը մտադիր է լավագույն մակարդակ ցույց տալ նաեւ արվեստի, ֆիզիկայի եւ մաթեմատիկայի քննություններում: Նա մտադիր է դպրոցից հետո ճարտարապետություն ուսանել Քեմբրիջի համալսարանում:
Լորենը սիրում է այցելել սոլյարի, եւ ընկերների հետ ուղղակի սոսնձվում է էկրանին, երբ հեռուստատեսությամբ ցուցադրում են Էսսեքսում սիրված TOWIE շոուն:
Այդուհանդերձ, նա ավելի խելացի է, քան Սթիվեն Հոքինգը, Բիլլ Գեյթսը եւ Ալբերտ Էյնշտեյնը, քանի որ վերջիններիս IQ-ի մակարդակը 160 է, իսկ Լորենինը` 161:




























