Ավելի քան հարյուր ուսումնական թռիչքներ են կատարել ռուսական ռազմակայանների օդաչուները Հայաստանի տարածքում տարվա սկզբից:
Ընթացիկ տարվա սկզբից ռուսական ավիաբազայի օդաչուների թռիչքների միջին չափն աճել է 10 տոկոսով եւ հասել 10 ժամի: Միգ-29 օդանավերի օդաչուների հիմնական ուշադրությունը հրավիրվում է ցածր ամպամածության պայմաններում աշխատանքին, նաեւ բարդ ռադիոտեխնիկական կառավարման հմտություններին լեռնային պայմաններում, ասվում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրությանմեջ:
Տարվա սկզբից Միգ-29-ի օդաչուներն իրականացրել են 50-ից ավելի մանեւրային ուսումնական մարտեր, ինչպես միայնակ մենամարտերի, այնպես էլ խմբային, ժամում 300-ից 800 կմ ժամ արագությամբ:




























