Փետրվարի 12-ին Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է IFES ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լինդա Էջվորսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիության եւ լրիվության ապահովման ուղղությամբ համատեղ իրականացված աշխատանքների վերլուծության արդյունքները:

Հանդիպման մասնակիցներն ամփոփվել են Հայաստանի ընտրողների ռեգիստրի մատչելիության, ընտրացուցակներում առկա անճշտությունների շտկման ուղությամբ արված աշխատանքները, այդ ուղղությամբ միջազգային ստանդարտներին համապատասխան չափորոշիչներ կիրառելու եւ հետագա համագործակցության ձեւաչափերը:

Կողմերը բարձր են գնահատել համագործակցությունը, քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս եւ հետագա քայլերի պատրաստակամություն հայտնեցին: