Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դեմ է Աբխազիայով անցնող երկաթուղու բացմանը, քանի որ դա թույլ կտա Ռուսաստանին, առանց Վրաստանի թույլտվության, ներդրումներ ներգրավել Աբխազիա: Այս մասին, ըստ News.ge-ի, նա հայտարարել է «Արեւելյան գործընկերության» ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է Վրաստանի նախագահի նստավայրում:
Նրա խոսքով` Ռուսաստանը Հայաստանի եւ Աբխազիայի երկաթուղու սեփականատերն է: «Երբ նրանք գնել են այն, իսկ հետո սեփականացրեցին օկուպացված Աբխազիայի երկաթգիծը, այդ ժամանակ ինձ մոտ հարց առաջացավ, թե ինչ պլան ունի Ռուսաստանը, նրա ինչն է պետք Հայաստանի երկագիծը, եթե բաց չէ Վրաստանի երկաթգիծը, հատկապես, որ դեռ Աբխազիայով անցնող երկաթուղու բացման մասին խոսք չկար»,-ասել է Սահակաշվիլին, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:
Նրա ենթադրությամբ` ռուսական իշխանություններն իրենց թեկնածուն ունեին Վրաստանի նախագահական ընտրություններում: «Մոսկվան ավելի հեռուն գնացող եւ նենգ պլաններ ուներ, քան ես պատկերացնում էի: Նրանք իրենց հաշվարկներն ունեին` Վրաստանի ընտրությունների հետ կապված»«,-հայտարարել է Սահակաշվիլին:
Նրա ներկայացմամբ` ինքը չիցանկանում, որ Հայաստանի բեռների համար ինչ-որ խոչընդոտներ ստեղծվեն: Դրանից խուսափելու համար, Վրաստանը բացել է Լարսի անցակետը, աշխատում է Փոթիի նավահանգիստը: Նման հնարավորություն կար նաեւ Լազիկիի նավահանգստրի դեպքում, թեեւ նրա շինարարությունը հիմա դադարեցված է:




























