Սպիտակ տան մոտ ԱՄՆ-ի եւ Կանադայի միջեւ Keystone XL նավթատարի շինարարության դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել:

Ձերբակալվել են մի քանի տասնյակ մարդ, այդ թվում՝ հոլիվուդյան հայտնի դերասանուհի Դերիլ Հաննան, բողոքի շարժման ակտիվիստ Բիլ Մաքիբենը եւ իրավապաշտպան Ջուլիան Բոնդը: Նրանք փորձել են իրենց կապել Սպիտակ տան ցանկապատին: Բնականաբար, ոստիկանները դա թույլ չեն տվել:

Utro.ru-ն հայտնում է, որ ցույցի մասնակիցները Բարաք Օբամայի աշխատակազմից պահանջել են  արգելել նավթատարի շինարարությունը, որը կհանգեցնի շրջակա միջավայրի աղտոտման: