Վրաստանում «Մաեստրո» հեռուստաալիքի «Արգումենտի» հաղորդման մասնակիցները սկսել են վիճել: Վիճողները երկուսն են եղել`«Վրացական երազանք» իշխող մեծամասնությունից Կոբա Դավիթաշվիլին, եւ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից Սերգո Ռատիանին:
«Գռուզիա օնլայնը» հայտնում է, որ Դավիթաշվիլին Ռատիանիին մարդասպան է անվանել: Ռատիանին պատասխանել է, որ հակառակորդը միայն հայհոյհելու է ընդունակ, բաժակի ջուրը շրջել է սեղանին եւ պատրաստվել լքել տաղավարը, հաղորդում է vesti.ru-ն: Դավիթաշվիլին ընկել է հետեւից, քաղաքական գործիչները քաշքշել են իրար: Նրանց բաժանել են հեռուստաալիքի անվտանգության աշխատակիցները:




























