Փետրվարի 13-ին Թբիլիսիում ընթացող Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, այնուհետեւ հանդիպում է կայացել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ։
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են Թբիլիսիում կայացած նախարարական ոչ պաշտոնական համաժողովի արդյունքները, ինչպես Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող համագործակցությունը եւ Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները:
Թբիլիսիում կայացել է Հայաստանի եւ Մոլդովայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Վլադիմիր Լյամկեի հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառների զարգացմանն առչվող հարցերին։




























