Փետրվարի 14-ին, ժամը 10.38-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում` Հրազդան գետի մեջ, հայտնաբերվել է դի:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ զոհվածը Նորամարգ գյուղի բնակիչ 93-ամյա Ն. Օհանջանյանն է:


























