Փետրվարի 13-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Երեւան ճանապարհի 46-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը` Առինջ գյուղի բնակիչ, 22-ամյա Տիգրան Սահակյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ փետրվարի 14-ին, ժամը 01.15-ին, մահացել է:
Կատարվում է քննություն:


























