Փետրվարի 13-ին, ժամը 12.00-ին, Երեւանի Ադոնցի եւ Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում իրար  են բախվել «Օպել» եւ «ՎԱԶ-21074»  մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ՎԱԶ-21074»-ի 2 ուղեւորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: