Հայաստանում կանխատեսված 6% տնտեսական աճի ռիսկերը պայմանավորված են դրսի գործոններով: Այդ մասին այսօր՝ փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ մեկնաբանելով ՀՀ կենտրոնական բանկի վերաֆինանսավորման արձանագրությունում առկա կանխատեսումը՝ տնտեսական աճի տեմպի նվազման մասին:

«Ռիսկերը հիմնականում պայմանավորված են դրսի գործոններով, մեր աճի տեմպերը ավելի բարձր են, քան Եվրոպայում, փորձում ենք ներքին ռեսուրսների միջոցով խթանել արդյունաբերութուն, դրսից եկող նեգատիվ ֆոնը hակակշռել ներքին ռեսուրսների հաշվին»,- ասաց Տ. Դավթյանը: Նրա խոսքով՝ կանխատեսված 6% տնտեսական աճը իրատեսական է, թեեւ բարձր նշաձող է: