Հայաստանի ոստիկանությունը շրջայցեր է կազմակերպում, գտնելու համար այն մարդկանց, ովքեր անչափահասներին ներգրավում են մուրացկանության մեջ: Այս մասին, այսօր` փետրվաի 14-ին, ասուլիսում հայտարարել է ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Նելլի Դուրյանը: Նրա խոսքով` այդ միջոցառումներն ուղղված են նաեւ թրաֆիքինգի կանխարգելմանը:

Ընդհանուր առմամբ` 2012-ին արձանագրվել է անչափահասների առողջությանը վնաս հասցնելու 110 դեպք, որոնց մեծ մասը ծեծկռտուքներն են:

Արձանագրվել է նաեւ մինչեւ 16 տարեկանների նկատմամբ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների 80 դեպք: «Ուզում եմ ընդգծել, որ այդ բնույթի հանցագործությունների մեջ բռնաբարություններ գրեթե չկան»,-հայտարարել է Նելլի Դուրյանը, հավելելով, որ նման միջադեպերի մեծ մասն ավարտվում է հարսանիքով: