Հայաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեսականորեն լրիվ հնարավոր է, բայց պրակտիկայում` ճիշտ հակառակը: Այս մասին, այսօր` փետրվարի 14-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով` Շիրակի, Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում ձայների բաշխումները բավական մոտ են իրար, իսկ Երեւանում նման պատկեր է Արաբկիրի, Շենգավիթի, Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջաններում:

Ահարոն Ադրբեկյանն ասել է, որ Հայաստանի բնակչությունը կազմում է 3,275 մլն մարդ, սակայն հարցն այն է, թե նրանցից քանիսն են գտնվում Հայաստանում: Նրա խոսքով` ԲՀԿ-ի ձայները հոսում են Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Սերժ Սարգսյանին, իսկ ՀԱԿ-ի ձայները` Հրանտ Բագրատյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am