Փետրվարի 14-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դժվարանցանելի են Շիրակի մարզի Բերդաշեն գյուղի միջհամայնքային ավտոճանապարհը եւ Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:


























