ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան տեղի կունենա Հայաստանում նախագահական ընտրություններից հետո:

Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքով` Փարիզում նախորդ ամիս տեղի ունեցած հանդիպման ժամանակ համանախագահները ԼՂ հակամարտության հետ կապված առաջարկներ ու տեսակետներ են հնչեցրել: «Այս տարի Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրություններ կկայանան: Մեր հիմնական նպատակն այն է, որ բանակցությունները շարունակվեն եւ արդյունք լինի»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: