Այսօր՝ փետրվարի 14-ին Լոռիի մարզի Հաղպատ գյուղում տղամարդու դիակ է հայտնաբերվել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ տղամարդու դին նկատել են մոտակա գետակի մեջ: Պարզվել է, որ նա Աքորի գյուղի բնակիչ 46-ամյա Ավետիք Պետրոսյանն է: Դիակը նկատելուն պես ահազանգ է եղել տեղի ոստիկանություն:

Ոստիկանությունից NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: