Սիրիայում ապստամբներն առեւանգել են երկու հոգեւորականների. նրանցից մեկը Հալեպի Հայ առաքելական եկեղեցու սպասավոր է, մյուսը`Անտիոքի պատրիարքության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայ Ռեիսյանը:
Նրա խոսքով` միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 9-ին, Հալեպի մոտ գտնվող քաղաք գնալու ճանապարհին: Երկու հոգեւորականներն էլ եղել են ուղերթային ավտոբուսում, որը լի է եղել ուղեւորներով:
Ավտոբուսը կանգնեցրել են ապստամբները, ովքեր ստուգելով ուղեւորների փաստաթղթերը, իրենց հետ տարել են երկու հոգեւորականներին, խոստանալով, որ ավելի ուշ կհայտնեն իրենց պայմանները:
Մին օրս քրիստոնյա հոգեւորականների մասին որեւէ տեղեկություն չի ստացվել:



























