Այսօր՝ փետրվարի 14-ին, Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային մի շարք խնդիրներ, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ «Ժառանգության» մոտեցումները հայ-ռուսական հարաբերությունների եւ Արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am