26-ամյա մոսկվացի Անտոն Բուտրինը, ով քաղաքային հոգեբուժարանից առեւանգել էր իր 32-ամյա հարսնացուին` Աննա Պավլենկովային, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ պարզաբանել, թե ինչու է զինված հարձակում կատարել բժշկական հաստատության վրա:

«Անյան հղի է, իսկ հիվանդանոցում նրան տրանկվիլիզատորներ էին ներարկում, դա շատ վտանգավոր է ապագա երեխայի համար»,- ասել է Բուտրինը` նշելով, որ Անյայի հարազատները ոչ ադեկվատ մարդիկ են:

Lifenews-ը նշում է, թե Բուտրինի շահերը ներկայացնում է հայտնի փաստաբան Սերգեյ ժորինը: «Բոլոր սիրահարվածների օրը գնում են փրկելու Ռոմեոյին եւ Ջուլիետային, սա խորհրդանշական է»,- ասել է նա:

Անյա Պավլենկովան պատմել է իր մոր արարքների մասին: Մայրը նրան փակել էր հոգեբուժարանում, որպեսզի հեռացնի Անտոնից, սպառնացել է սպանել դստերը, ծեծել է:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին երեք երիտասարդներ ներխուժել էին գանուշկինի անվան հիվանդանոց եւ կրակելով` առեւանգել 32-ամյա Աննա Պավլենկովային: