Մարդու սխալների մասին ոչ ոք իրենից լավ չգիտի: Այդ մասին փետրվարի 14-ին հայտարարել է հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Աշտարակ քաղաքի ընտրողների առջեւ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: Սարգսյանի խոսքով, փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունները ոչ միայն նախագահական են, այլեւ քաղաքացիների, կեղծիքը հերքող մարդկանց ընտրություն են:

«Շնորհիվ հայ զինվորի կամքի, կանխվեցին մեր անվտանգության դեմ նկրտումները: Ես միշտ կանգնած եմ եղել իմ զինվորների կողքին, խրամատում, եթե ոչ ֆիզիկապես, ապա մտքերով: Ես հավերժություն եմ ուղարկել իմ մարտական շատ ընկերների, իսկ նրանց հետ գնացել է իմ հոգու մի մասնիկը: Եւ ես կարողանում եմ հասկանալ սիրիահայերի ցավը: Ես հպարտ եմ մեր ընդհանուր ահղթանակներում, եւ ցավում եմ իմ սխալների համար, որոնք ինձնից լավ ոչ ոք չգիտի: բայց ես երբեք ավելի վստահ չեմ եղել Հայաստանի ապագայի մեջ, քան հիմա»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am