Հայաստանը ԿԸՀ-ն արձագանքել է լրատավամիջոցներում հրապարակված տեղեկություններին, որոնց համաձայն «Շիրակի մարզի Ազատան համայնքի թիվ 35/1 ընտրատեղամասում, նշված համայնքի ոչ թույլատրելի վայրերում,  Ապարանի հիվանդանոցում, փակցված են քարոզչական պաստառներ, իսկ Տեղ գյուղի գյուղապետարանում տեղակայված է ընտրական շտաբ»:

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չսահմանված վայրերում փակցված քարոզչական բոլոր պաստառները վերացվել են, իսկ Տեղ գյուղի գյուղապետարանի վարչական շենքից տեղափոխվել է թեկնածուի ընտրական շտաբը: