Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Իրակլի բատիաշվիլին «9-րդ ալիքի» եթերում հայտարարել է, թե Միխայիլ Սահակաշվիլիին մտերիմ անձանց մի խումբ քննարկում է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին վերացնելու ծրագիրը:

Ըստ Բատիաշվիլիի, այդ անձանց մի մասը գտնվում է արտերկրում, ակտիվորեն քննարկում է Իվանիշվիլիի ֆիզիկական ոչնչացման հարցը: «Հստակ հրահանգ չկա, դա կլինի այսօր,թ ե վաղը, բայց, համենայն դեպս, խոսքը գնում է, որ դա կարող է լինել նախքան նախագահական ընտրությունները, եթե նրանք լրջորեն գնան դրան»,- ասել է Բատիաշվիլին:

Նրա խոսքով, ինքը վստահ չէ տեղեկատվության բացարձակ ճշմարտացիության մեջ, սակայն հիմքեր ունի բավարևար չափով լուրջ համարելու այն:

Բատիաշվիլին նաեւ չի հստակեցրել, թե ում նկատի ունի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից: