ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնն այսօր` փետրվարի 14-ին, կժամանի Երեւան` կարգավորելու ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի դիտորդական առաքելության վերջին փուլը: Անցյալ ամիս Շոնը ղեկավարել է նախապատրաստական այցը Հայաստան ընտրությունների ընթացիկ դիտարկման համար: Շոնի հունվարյան այցելությանը անմիջապես հաջորդել է ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցչության հաստատումը՝ ավագ խորհրդատու Անդրեաս Բեյքերի գլխավորությամբ, ով համակարգում է ընտրությունները գործառնությունների պաշտոնակատար Իրինա Սաբաշուկի հետ մեկտեղ:
Պատվիրակության քաղաքական ղեկավար հարգարժան Տոնինո Պիցուլան՝ Խորվաթիայի Խորհրդարանի անդամ եւ Վեհաժողովի փոխնախագահը, կժամանի Երեւան վաղը: Պարոն Պիցուլան, ով նախկինում եղել է Խորվաթիայի արտաքին գործերի նախարարը, մասակցեէլ է բազմաթիվ ընտրական դիտորդական նախագծերի եւ միանգամայն վերջերս ղեկավարել է ընտրական դիտորդական առաքելությունը Ռուսաստանի Դաշնությունում եւ Վրաստանում:
Տիկին Շոնը, ով պատասխանատու է ԵԱՀԿ ԽՎ ընտրությունների դիտարկման համար, վարել է Խորհրդարանական Վեհաժողովի բոլոր դիտորդական ջանքերը Հայաստնում վերջին 13 տարիների ընթացքում: Նա Կովկասյան տարածաշրջանի փորձագետ է եւ բացի ընտրկան դիտորդական գործողություններից, ուղեկցել է բազմաթիվ ԽՎ նախագահների տարածաշրջան կատարած այցերի ժամանակ, այդ թվոում նաեւ Գորան Լենմարկերին Շվեդիայից, ով ԽՎ հատուկ ներկայացուցիչն էր Լեռնային Ղարաբաղում:
Պարոն Պիցուլան նշանակված էր ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռիկարդո Միլիորիի (Իտալիա) կողմից: Նախագահ Միլիորին նույնպես կմասնակցի ընտրությունների դիտորդական առաքելությանը: Պարոն Պիցուլայի եւ պարոն Միլիորիի հետ կժամանի նաեւ փոխնախագահ Վոլֆգանգ Գրոսռուքը Ավստրիայից եւ Րոբերտո Մոնտելլան ԵԱՀԿ ԽՎ Նախագահական Ադմինիստրացիայի ղեկավարը:
Փետրվարի 19-ին առավոտյան ժամը 11-ին պարոն Պիցուլան եւ տիկին Շոնը կմասնակցեն մամուլի ասուլիսների մյուս խորհրդարանականների հետ:




























